Մարտի 1-ի գործը կազմված է մոտ 800 հատորից և գտնվում է մեկ քննիչի վարույթում․ Աննա Վարդապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին:

Տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ, ըստ դատախազի, բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն:

«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է: Հսկողությունն իրականացվում Գլխավոր դատախազին առընթեր դատախազների խմբի կողմից:

«Կարծում եմ՝ 2023 թ հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինենք»,-ասաց Վարդապետյանը:

Իսկ ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, Գլխավոր դատախազն ասաց, որ այդ վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ պաշտոնավորում է մոտ 8 ամիս: «Այս երկու գործերից Մարտի 1-ը ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ: Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»-ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին:

Նա վստահեցրեց, որ երկուսի մասով էլ աշխատանքները տարվում են:

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ