Իսրայելը Գազայից արձակված 100 հրթիռներին պատասխանել է՝ խոցելով «Համաս»-ի 16 օբյեկտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայից 104 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), հարվածներն իրականացրել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը՝ «Համաս» շարժման շատ փոքր մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Ի պատասխան այս հարվածների՝ Իսրայելը 16 ավիահարված է հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Համաս» շարժման օբյեկտները: Ըստ Jerusalem Post-ի՝ այս հարվածներով Իսրայելը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը դնում է «Համաս»-ի վրա:

ԻՊԲ-ի հարվածների հետևանքով զոհվել է «Համաս» խմբավորման մեկ անդամ, հարվածի տակ են հայտնվել զենքի պահեստներ, ռազմածովային ուժերի օպերատիվ շտաբը, ստորգետնյա թունելներ և այլ օբյեկտներ:

Գազայից դեպի Իսրայել արձակված հրթիռներից երկուսը հարվածել են Սդերոտ սահմանամերձ քաղաքին, 12 քաղաքացիական անձ վիրավորվել է:

Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջնորդությամբ կողմերը հրադադարի համաձայնության են հասել: Այն ուժի մեջ է մտել Իսրայելի ժամանակով առավոտյան ժամը 3:30-ից: Այնուամենայնիվ, Jerusalem Post-ը հայտնում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ժամ անց տագնապի ազդանշաններ են հնչել: ԻՊԲ-ի խոսնակը հայտարարել է, որ եթե պաղեստինյան որևէ խմբավորում շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա պատասխանի բոլոր տարբերակները հնարավոր են:

Հակամարտության հերթական սրման պատճառ է դարձել Իսրայելի բանտում երեք ամիս հացադուլ հայտարարած Խադեր Ադնանի մահը: Վերջինս «Պաղեստինի իսլամական ջիհադի» առաջնորդներից էր և ձերբակալվել էր փետրվարին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին