Ամփոփվեց «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի դարձան Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին Հայաստանի տարբեր մարզերից 20-ից ավելի թիմ ներկայացրեց ստեղծած նախագծերը՝ «Աղուես» ծրագրով, զուգահեռ 30-ից ավելի պատանի մասնակցեց «Կրիայ» և «Փայթըն» ծրագրերի օլիմպիադաներին, ինչպես նաև «IoT բանացանց» անվանակարգում, ինչը այս տարի տեղի ունեցավ առաջին անգամ։

Առաջին անգամ նաև ԴիջիԿոդի ընթացքում ստորագրվեց հուշագիր Փինսայթս ընկերության հետ՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։

«Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի 5-6-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Արեգ Մելիքյանը՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից։ 7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց միաժամանակ 3 լավագույն աշակերտները՝ Մանուկյան Ռոբերտը՝ Ֆիզմաթ դպրոցից, Ստեփանյան Մանեն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից և Իսրայելյան Արինեն՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցից։ 10-12-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։

«Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից։

«Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթեց Կարինե Ղազարյանը՝ Գոշի միջնակարգ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Անուշ Հակոբյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։ «Ինստիգեյթ Մոբայլ» կազմակերպությունից խրախուսական մրցանակներ ստացան Կոլյա Բարիկյանը և Գոռ Պետրոսյանը՝ Սարահարթի միջն. դպրոցից։

«Համակարգչային խաղ» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում լավագույնը ճանաչվեցին Նարե Անտաշյանը և Վիկտորիա Կիլինլարիդուն՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցից։ Ավագ դպրոցականների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Էմին Դավթյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ ստացավ Ռոբերտ Դոխոյանը՝ Վանաձորի թիվ 5 դպրոցից, իսկ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության կողմից՝ Գարիկ Առաքելյանը և Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։

«IoT բանացանց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գոռ Միրզոյանը «Ֆիզմաթ» դպրոցից։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվեցին Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը՝ Իջևանի վարժարանից։

«Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Խուրշուդյանը։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվեցին Հրաչյա Սարուխանյանը, և Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից։

Այս տարի մրցույթն իրականացվեց 8-րդ անգամ։ 2015 թվականից սկսած՝ մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ։ «ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Մրցույթի գլխավոր հովանավորն է ԱրարատԲանկը։ Տարածքային գործընկերն է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, բովանդակային գործընկերն է «Փինսայթս» ընկերությունը։

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը