ՌԴ ՊՆ-ն Սուդանից Մոսկվա է տարհանել ավելի քան 200 ռուսաստանցիների և ԱՊՀ քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ-ի և բարեկամ երկրների ավելի քան 200 քաղաքացիներ են ժամանել Մոսկվա: Նրանց Սուդանի Հանրապետությունից տարհանել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սուդանի Հանրապետությունից տարհանված ավելի քան 200 մարդ ժամանել է Մոսկվա... Քաղաքացիների տարհանման համար գործի են դրվել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի օդանավերը», - ասված է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։

Ինչպես նշել են նախարարությունում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սուդանից տարհանվել են ՌԴ դիվանագիտական ​​առաքելության, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների և մի շարք բարեկամ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, որոնք դիմել են իրենց՝ հայրենիք վերադառնալու հարցում օգնության խնդրանքով ։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքացիների տարհանմանը մասնակցել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռներ:

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ