Քաղաքականություն

Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում