Պաշտոնական

Արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ Շվեյցարիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ Շվեյցարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ:

«Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը:

Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Ըստ աղբյուրի՝ խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը:

Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների:

Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը:

Տեղադրություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում