Նախատեսվում է իրականացնել փորձնական թռիչք Երևան-Կապան-Երևան երթուղով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 26-ին, ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան երթուղով փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։

Հայերեն English Русский Türkçe