Սուդանում հակամարտության կողմերը համաձայնել են 72-ժամյա հրադադարի. Բլինքեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի զինված ուժերը և նրանց դիմակայող Արագ աջակցության ուժերը (ԱԱՈւ) համաձայնության են հասել 72-ժամյա հրադադարի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին 48 ժամվա ինտենսիվ բանակցություններից հետո Սուդանի զինված ուժերը և «Ազատ արձագանքման ուժերը» համաձայնության են հասել երկրի ամբողջ տարածքում հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 24-ի կեսգիշերին և կտևի 72 ժամ», - ասվում է նրա հայտարարության մեջ:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն երկու կողմերին էլ կոչ է անում չխախտել այս պայմանավորվածությունը:

«Մենք կաշխատենք Սուդանում հակամարտող կողմերի և մեր գործընկերների հետ ընդհանուր նպատակի՝ իշխանությունը Սուդանի քաղաքացիական կառավարությանը հանձնելու ուղղությամբ», - հավելել է նա։

Սուդանում հրադադար կազմակերպելու նախկին փորձերը հաջողություն չեն ունեցել:

Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում թեժ մարտեր են սկսվել զինվորականների և ԱԱՈւ-ի միջև՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Բախումների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: ԱԱՈւ-ի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված ուժերն, առանց նախնական ծանուցման, պաշարել են մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող իրենց հենակետերից մեկը։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈւ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։

Հայերեն

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը