Հասարակական

Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության հրապարակում մեկնարկեց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավարտվեց ավանդական ջահերթով երթը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի երթը կրում էր «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար» խորագիրը։

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ՝ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդ։

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում