Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնին և մեդալակիրներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին: