Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերն են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնի Անդրանիկ Կարապետյանի հաջորդ կարևորագույն նպատակը Օլիմպիական խաղերն են:

«Յուրաքանչյուր մարզիկ նախընտրում է չեմպիոն դառնալ: Այս պահին երկրորդ տեղը գոհացնող է, քանի որ ծնկի վնասվածք ունեի և այն բավականին լուրջ էր: Աշխարհի առաջնությունում լավ հանդես չեկա և բոլորը կարծեցին, որ Անդրանիկ Կարապետյանը պետք է հեռանա ծանրամարտից: Բայց հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Հայազգի ծանրորդը շեշտեց, որ հրում վարժության երկրորդ մոտեցումը բացառիկ էր, քանի որ տրիբունաներից լսել էր որդու ձայնը և մոտեցումը նվիրել նրան:

«Հիմա վնասվածք չկա և կա արդյունք: Իմ հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերն են»,-շեշտեց նա:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր: Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 167, 173, 178 կգ: Վերջին մոտեցմամբ Կարապետյանը սահմանեց Եվրոպայի ռեկորդ (178 կգ): Այս վարժությունում Կարապետյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ, այնուհետ` 196 կգ, սակայն չբարձրացրեց 206 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է Եվրոպայում:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին