Միջազգային

Դանիան և Նիդերլանդները Leopard 2 տանկեր կուղարկեն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Դանիան և Նիդերլանդները Leopard 2 տանկեր կուղարկեն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիան Նիդերլանդների հետ միասին Leopard 2 տասնչորս տանկ կուղարկի Ուկրաինային: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Սա խոշոր նվիրատվություն է Դանիայից՝ Նիդերլանդների հետ համագործակցության նախագծի շրջանակներում, ըստ որի մենք 14 Leopard 2 տանկ ենք փոխանցում Ուկրաինային», - Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենի խոսքերն է մեջբերում Դանիայի ռադիոն։

Մարտին Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը նույնպես հայտարարել էր, որ մայիսի սկզբին Ուկրաինային կհանձնվեն Դանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների առաջին Leopard 1 տանկերը։

Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը «այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարումներով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում