Եմենում բարեգործական օգնության բաժանման ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով կա 78 զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի մայրաքաղաք Սանայի դպրոցներից մեկում Ռամադան ամսվա հետ կապված բարեգործական օգնություն բաժանելիս հրմշտոց է սկսվել, որի հետևանքով առնվազն 78 մարդ է զոհվել: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ըստ լրատվամիջոցի՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դպրոցում, որպեսզի ստանային յուրաքանչյուրը մոտ 9 դոլարի օգնություն: Ըստ ականատեսների՝ քաղաքը վերահսկող հութի ապստամբներն ամբոխը կառավարելու համար օդ էին կրակել, գնդակն, ամենայն հավանականությամբ, դիպել է էլեկտրալարին, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Դա խուճապի և հրմշտոցի պատճառ է դարձել:

AFP գործակալության հետ զրույցում հութի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ:

Եմենի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է բարեգործական օգնություն բաժանելու համար պատասխանատուներին, կատարվում է հետաքննություն: Նախարարության խոսնակը հրմշտոցի համար մեղադրել է կազմակերպիչներին՝ նշելով, որ օգնության բաշխումը կատարվել է պատահականորեն՝ առանց տեղի պաշտոնյաների հետ համաձայնեցման:

Հութիների բարձրագույն զարգացման կոմիտեի ղեկավար Մուհամեդ Ալի ալ-Հութին նշել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով:

Հայերեն English

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo