Գերմանիայում օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դյուսելդորֆի, Համբուրգի և Քյոլն-Բոննի օդանավակայաններում աշխատակիցների գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել:

Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր «Վերդի» արհմիությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օդանավակայանների աշխատակիցները գործադուլի միջոցով պահանջում են ավելի բարձր նպաստներ արտաժամյա աշխատանքի և անկանոն ժամերի համար։

Համբուրգի օդանավակայանի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են օդային նավահանգստի կայքում, գործադուլի երկու օրերին՝ հինգշաբթի և ուրբաթ, չեղարկվել են կանոնավոր բոլոր 308 չվերթները։ Այս չեղարկումները կանդրադառնան ընդհանուր առմամբ 80,000 ուղևորի վրա:

Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։

Հայերեն Русский

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել