Եվրահանձնաժողովը ԵՄ-ի արևելյան երկրներին առաջարկել է 100 մլն եվրո՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը շարունակելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության արևելյան երկրների, ներառյալ՝ Հունգարիայի և Լեհաստանի ֆերմերներին խոստացել է 100 միլիոն եվրոյի օգնության ծրագիր՝ Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի վերացման համար, և նրանցից պահանջել է պահպանել եվրոպական միասնությունն առևտրի հարցերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Նախագահ ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին է ուղարկել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերաբերյալ նամակի պատասխանը: Առաջին հերթին ֆերմերներին աջակցության շրջանակներում մենք արդեն առավել տուժած ֆերմերներին ուղարկել ենք 56,3 մլն եվրոյի փաթեթ և այժմ պատրաստում ենք 100 միլիոն եվրոյի աջակցության նոր փաթեթ», - մեջբերում է ТАСС-ը հայտարարությունից։

Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Եվրոպական Միությունը նաև մտադիր է ուկրաինական հացահատիկի ներմուծման հետ կապված որոշ սահմանափակումներ մտցնել:

Օրերս Վարշավան և Բուդապեշտը հայտնել էին Ուկրաինայից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումների մասին: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել էին, որ նույնպես քննարկում են նման արգելքներ սահմանելու հնարավորությունը: Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները համաեվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։ Դա հանգեցրել է Ուկրաինայից մեծ քանակությամբ սննդամթերքի հոսքի, ինչը բողոքի առիթ է դարձել արևելաեվրոպական երկրներում:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին