Միջազգային

Պեկինի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

1 րոպեի ընթերցում

Պեկինի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 29-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից:

Արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել կրակը, առնվազն 71 հիվանդ տարհանվել է:

Ըստ տեղի իշխանությունների խոսնակի՝ զոհերից 26-ը եղել են հիվանդանոցի բուժառուներ:

Իշխանությունները փակել են մուտքը դեպի հիվանդանոց՝ հայտարարելով, որ կատարվում է միջադեպի հետաքննություն:

Դեպքի առնչությամբ կատարվել են ձերբակալություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում