Միջազգային

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում տրամադրված են դիվանագիտության, բայց պատասխան քայլեր չեն տեսնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում տրամադրված են դիվանագիտության, բայց պատասխան քայլեր չեն տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ շարունակում է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղիներ փնտրել, սակայն Փհենյանն անտեսում է բոլոր նման փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի հարցերով ավագ տնօրեն Էդգարդ Քեյգենի հայտարությունը։

«Մեր նպատակը դիվանագիտությունն Է ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում: Մենք հավատում ենք, որ թերակղզում խնդիրները կարող են լուծվել միայն ուղղակի դիվանագիտության միջոցով, և մենք հետևողականորեն հուսալի դիվանագիտության կոչ ենք արել հյուսիսի հետ: Ցավոք, մեր ուղղակի և անուղղակի, մասնավոր և հրապարակային հաղորդակցություն սկսելու բազմաթիվ փորձերին պատասխան չի տրվել: Դա պատահականություն չէ: Դա իրենց որոշումն է»,-նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում