Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա Կիևին ռազմամթերք փոխանցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայի կողմից թույլտվություն կստանա համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով», - փոխանցում է ТАСС-ը նրա խոսքերը։

Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի:

Շվեյցարիայի չեզոքության պատճառով այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Համադաշնությունում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի համար արկերին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres