Սպորտ

Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լրագրող, Inside the games կայքի թղթակից Բրայան Օլիվերը, որը երկար տարիներ լուսաբանել է ծանրամարտի տարբեր մրցաշարեր, բարձր է գնահատում Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և համեմատական անցկացնում Օլիմպիական խաղերի հետ։

«Մարզահամալիրի լուսավորությունը համապատասխանում է բարձր ստանդարտների՝ Օլիմպիական խաղերի շատ բարձր ստանդարտին: Դուք կարող եք հիշել դրոշն այրելու միջադեպի մասին, սակայն դա մրցույթի մաս չէր կազմում։ Մրցույթի մեկնարկից երկու օր անց ամեն ինչ շատ լավ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Օլիվերը:

Նա շեշտեց, որ թեպետ առաջին անգամն է Հայաստանում, բայց տպավորված է հայկական լեռներով և, գուցե, առաջիկայում ընտանիքի հետ ևս մեկ այցելություն կատարի Հայաստան, քանի որ առաջնության ընթացքում շատ ժամանակ չի ունենում շրջագայելու համար։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում