Միջազգային

Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։

«Առանձնահատուկ նշանակություն ունի (խմբ.՝ ԱՊՀ երկրների հետ) մեր համատեղ աշխատանքը մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում ստեղծված սպառնալիքները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, և որոնք կենսաբանական անվտանգության առումով շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում: Եվ սա ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, ուղղակի սպառնալիք` բնությանը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում