Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքն՝ (ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել, զոհվել է 4 հայ զինծառայող) ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լուիս Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում