Միջազգային

Լավրովը Սամարղանդում բանակցություններ է սկսել Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը Սամարղանդում բանակցություններ է սկսել Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։

Ապրիլի 13-ին Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրյակին։

Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովից բացի, ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով նախարարական հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում