Նեթանյահուն պաշտպանության նախարարին վերականգնել է իր պաշտոնում, իսկ վերջին բախումների համար մեղադրել է ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան ուղերձում հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին իր պաշտոնում վերականգնելու մասին: Նեթանյահուն նման հայտարարություն է արել աճող հասարակական զայրույթի և մի քանի ուղղություններից իրականացված հարձակումների պայմաններում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel պարբերականին:

Նեթանյահուն Յոավ Գալանտին աշխատանքից ազատել էր երկու շաբաթ առաջ: Դրա պատճառ էր դարձել այն, որ Գալանտը հրապարակայնորեն կոչ էր արել սառեցնել դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը:

Իսրայելի ժողովրդին ուղղված ելույթում Նեթանյահուն նաև մեղադրել է ընդդիմությանը և նախորդ կառավարությանը վերջին օրերին Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծության, ինչպես նաև պաղեստինյան մի շարք մահացու հարձակումների համար: Նեթանյահուի պնդմամբ՝ նախկին կառավարությունը թուլություն է ցուցաբերել՝ համարձակություն տալով Իսրայելի թշնամիներին:

Նա նաև նշել է, որ Իսրայելի թշնամիներին խրախուսել են բանակի պահեստային զինծառայողների նախազգուշացումներն այն մասին, որ իրենք կհրաժարվեն ծառայել, եթե կառավարությունն առաջ տանի դատական բարեփոխումների ծրագիրը: Դատական բարեփոխումների օրինագիծը զանգվածային ցույցերի պատճառով կասեցվել է:

Նեթանյահուի նախորդներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը դատապարտել են նրա պնդումները: Բենեթը երկրի վարչապետի ելույթն անվանել է ամոթալի, իսկ Լապիդը կոչ է արել նրան «վերջ տալ նվնվալուն և պատասխանատվություն ստանձնել»:

Իսրայելի վարչապետի մամուլի ասուլիսի նախօրեին հրապարակվել էին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ եթե այս պահին ընտրություններ անցկացվեին, ապա Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում կստանար ընդամենը 20 տեղ, մինչդեռ 2022 թ.-ի նոյեմբերին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը ստացել էր 32 տեղ:

Հայերեն Русский

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը