AITC-ն հայտարարում է Startup Idea մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AITC/EIF կենտրոնը հայտարարում է «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը լրացնելհայտադիմումը։

Մրցույթը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ երկօրյա բութքեմփով, որի ընթացքում մասնակից թիմերը, ոլորտի փորձագետների աջակցությամբ, ձեռք կբերեն նոր հմտություններ և կկատարելագործեն իրենց գաղափարները:

Ապրիլի 28-ին տեղի կունենա փիչինգի եզրափակիչ միջոցառումը, որտեղ վերջնական գաղափարները կներկայացվեն իտալացի և հայ մասնագետներից ձևավորված ժյուրիին:

Մրցույթի գլխավոր մրցանակն է ուսումնական այց Իտալիա, որը անհավանական հնարավորություն է ծանոթանալու մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին և տեխնոլոգիաներին:

Բութքեմփն իրականացվելու է հայերենով և անգլերենով, փիչինգը՝ անգլերենով։

Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում