Միջազգային

Անթույլատրելի է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պայման դարձնել Թուրքիային F-16-ներ վաճառելու համար. Չավուշօղլու

1 րոպեի ընթերցում

Անթույլատրելի է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պայման դարձնել Թուրքիային F-16-ներ վաճառելու համար. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կարծում է, որ Շվեդիան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ նրա անդամակցությունը դաշինքին պայման դարձնել Անկարային ԱՄՆ-ի F-16 ինքնաթիռների վաճառքի համար, անթույլատրելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Նրանք փորձում են առաջ քաշել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես մեզ F-16-ի վաճառքի պայման։ Սա անընդունելի է, մենք սա չենք ընդունում։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիային, բայց առայժմ բացառել ենք Շվեդիային։ Նա դեռ հեռու է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, պատրաստ չէ եւ հեռու է դրանից։ Նրան ժամանակ է պետք»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ում Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու հարցում «ակտիվությունն աճել է», ինչը դրական արդյունքի հույս է տալիս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում