Միջազգային

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի սկզբին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի սկզբին Մոսկվայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Նախատեսվում է արտգործնախարարների քառակողմ հանդիպում: Մենք Լավրովի հետ քննարկել ենք այն նրա այցի ժամանակ: Կարծում ենք, որ մայիսի սկզբին նման հանդիպում տեղի կունենա Մոսկվայում: Նման տեղեկատվություն մենք ստացել ենք ռուսական կողմից»,-ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի վերակենդանացնել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում