Ռուսաստանը պլանավորում է 2029 թ.-ին տիեզերակայան արձակել Վեներա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Վեներա-Դ» միջմոլորակային կայանի արձակումը պլանավորված է 2029 թ.-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը։

Նա նշել է, որ այս հետազոտության նպատակներից մեկն է Վեներայի ամպերում կյանքի որոնումը:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը, Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորումը մինչև տարեվերջ ձեռնամուխ կլինի «Վեներա-Դ» միջմոլորակային սարքի էսքիզային նախագծմանը, այն կարող է ամբողջությամբ բաղկացած լինել ռուսական բաղադրիչներից։

«Մենք պատրաստվում ենք այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ձեռնամուխ լինել հաջորդ փուլին. սա էսքիզային նախագծում է», - Պետրուկովիչի խոսքերն է մեջբերում «Интерфакс» գործակալությունը։

Նրա հավելել է, որ այս տարի ավարտվել է նախագծի նախնական փուլը, որտեղ նախապես դիտարկվել են նախագծի իրականացման տեխնիկական հնարավորությունները։

2022 թ. սեպտեմբերի 5-ին «Ռոսկոսմոս»-ում հայտնել են, որ Ս.Ա. Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորման գիտատեխնիկական խորհուրդը հավանություն է տվել «Վեներա-Դ» սարքի ստեղծման տեխնիկական առաջարկին:

Հայերեն Русский

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում