Առանց էլեկտրոնային դեղատոմսի հակաբիոտիկներ չեն վաճառվի. փոխնախարարը՝ սպասվող փոփոխությունների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջ: Առաջինը լինելու են հակաբիոտիկները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ այդ դեպքում հնարավորություն կլինի գործընթացն ամբողջությամբ վերահսկել:

«Եթե էլեկտրոնային տարբերակով դեղատոմս չլինի, ապա դեղատունը իրավունք չի ունենալու վաճառել հակաբիոտիկներ: Առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չվաճառելու պահանջն այսօր էլ կա՝ թղթային տարբերակով, սակայն գործնականում, տեսանք, որ գործընթացը բավարար վերահսկողություն չգտավ: Էլեկտրոնային տարբերակով ավելի հեշտ կլինի վերահսկողություն իրականացնելը: Կարծում եմ, որ կունենանք վերահսկողության մակարդակի բարձրացում, օպերատիվ արձագանք՝ ցանկացած խախտուման ժամանակ: Եթե կլինեն տնտեսվարողներ ու բժիշկներ, որոնք կգնան այդ խախտմանը, այսինքն՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի կվաճառեն հակաբիոտիկներ, ապա կբացահայտվի մեկ այլ գործիքակազմով, որը նույնպես ներդնում ենք: Խոսքն ամբուլատոր քարտի էլեկոտրոնային տարբերակով ներդրման մասին է: Եթե այնտեղ ախտորոշումը լինի, բայց դեղ նշանակված չլինի, ու դա թղթային տարբերակով դուրս գրված լինի, ապա բուժական գծով պատասխանատուն կտեսնի և վեր կհանի խախտումը»,-ասաց նախարարի տեղակալը:

Հանրապետությունում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Այն ներդրվում է փուլային տարբերակով: Նախորդ տարվա հուլիսից կենտրոնական գնումներով ստացվող դեղերը դուրս են գրվում էլեկտրոնային տարբերակով: Այն ներդրված է հանրապետության ամբողջ տարածքում: Արդեն 800 հազար դեղատոմս դուրս է գրվել այդ տարբերակով: Այսօր չկա որևէ պոլիկլինիկա, ամբուատորիա, որ չի աշխատում այդ համակարգով»,-ասաց Արտակ Ջումայանը:

Շարունակելով բարեփոխումների թեման՝ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ անցնում են էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման հաջորդ փուլին: Մասնավորապես, անապահովության միավոր ունեցող, ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող բուժառուների համար դեղատոմսերը դուրս են գրվելու էլեկտրոնային տարբերակով: Արդեն պիլոտային տարբերակը ներդրվել է Երևանի մեկ պոլիկլինիկայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում: Այս ընթացքում բոլոր շտկումները կարվեն, որ արդեն ավարտին ամբողջական պրոդուկտը կարողանան ներդնել մյուս պոլիկլինիկաներում:

Հաջորդիվ մի քանի դեղատեսակների սահմանումն է, որոնց դուրս գրումը պարտադիր պետք է լինի էլեկտրոնային տարբերակով:

Հայերեն

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան