Հայաստան

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են գավառցու երկու ազգականներին։

Ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել են պարկերով 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում