Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Մոլդովան բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Հայաստանի հետ՝ ակնկալելով երկկողմ համագործակցության հետագա խորացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոլդովայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու համար։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին ջերմ շնորհավորանքների համար։ Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ երկխոսությունն ու բարեկամությունը և անհամբեր սպասում ենք երկկողմ համագործակցության հետագա խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,-ասված է Մոլդովայի արտաքին գերատեսչության գրառման մեջ։
Thank you, Armenia, for the warm congratulations! 🇲🇩🇦🇲 We highly value our close dialogue and friendship and look forward to further deepening bilateral cooperation in areas of mutual interest. https://t.co/1RWrOUVAmU
— 🇲🇩 MFA Moldova (@MoldovaMFA) August 28, 2026
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 27-ին շնորհավորական ուղերձ էր հղել Մոլդովայի անկախության օրվա առթիվ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ազգային տոնի առթիվ շնորհավորել էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։