Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժությունների շրջանակներում կղզու ափերի մոտ է ուղարկել «Շանդուն» ավիակիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի «Շանդուն» ավիակիրը մասնակցում է Թայվան կղզու շուրջ անցկացվող զորավարժություններին: Նման տեղեկություն է տարածել ՉԺԱԲ-ի Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հրամանատարական զորքերը զորավարժությունների շրջանակներում շարունակում են գտնվել Թայվան կղզու շուրջ: Այսօր զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է «Շանդուն» ավիակիրը։ Հրամանատարական զորքերը կատարելագործում են կղզին շրջապատելու և պահելու համատեղ զորաշարժերը:

«Շանդուն»-ը Չինաստանի սպառազինության մեջ երկրորդ ավիակիրն է, իսկ սեփական արտադրության՝ առաջինը։ Ավիակիրն ունի 315 մետր երկարություն, 75 մետր լայնություն, քաշը 70 հազար տոննա է, նորմալ արագությունը՝ 31 ծովային հանգույց։ Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավիակրում կարող են տեղակայվել 36 «Ցզյան-15» (J-15) կործանիչներ։ Ավիակիրը կառուցվում է 2013 թ.-ից, այն ջրարկվել է 2017 թ. ապրիլին, առաջին թեստային նավարկությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 13-18-ը, իսկ 2019 թ. նոյեմբերի 17-ին այն հանձնվել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերին։

ՉԺԱԲ-ի Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին շաբաթ օրը հայտնել էր, որ Չինաստանի զինված ուժերն ապրիլի 8-10-ը վարժանքներ և պարեկություն են անցկացնում Թայվանի շուրջ ընկած ծովային և օդային տարածքում՝ մարտական ​​պատրաստության պլանին համապատասխան: Նրա խոսքով՝ զորավարժությունները նախազգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի գործողությունները մտահոգություններ են առաջացնում կղզու հնարավոր շրջափակման առումով: Սենատորը հանդես է եկել մի շարք զսպող միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են կանխել Չինաստանի կողմից Թայվանի հնարավոր ռազմական զավթումը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին