Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Վիետնամում հայտնել է ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերկլին։

«Հաջորդ շաբաթ պետքարտուղարը կլինի այստեղ»,- Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է սենատորը։

Ակնկալվում է, որ Էնթոնի Բլինքենը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կժամանի ապրիլի 15-ին՝ նախքան Ճապոնիայում ապրիլի 16-18-ը կայանալիք Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում