Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում իր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ու Փարիզն ընդհանուր դիրքորոշում ունեն, որ անհրաժեշտ է շարունակել փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումները գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու համար

Աբդոլահիանը քննադատել է Ֆրանսիային 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ «Ես նաև ընդգծել եմ, որ ֆրանսիացի ցուցարարների իրավունքները պետք է պաշտպանվեն»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք դադարեցված էին 7 տարի, զարգացումներն Ուկրաինայում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լիբանանն ու Պաղեստինը, ինչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ու պատժամիջոցների վերացումը։

Հայերեն Русский

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք