Միջազգային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան ապրիլի 9-12-ը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի ընթացքում Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հանդիպում կունենա Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի հետ։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, մտքեր կփոխանակեն Ուկրաինայում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ հարվերի վերաբերյալ։

Էմինե Ջապարովային կընդունի նաև Հնդկաստանի ԱԳՆ պետքարտուղար Մինակշի Լեխին։ Նա հանդիպում կունենա նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիքրամ Միսրիի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում