Տարածաշրջանային

Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

1 րոպեի ընթերցում

Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևյլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն ասել է Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը:

Նա հավելել է նաև, որ Թուրքիան կշարունակի խորհրդակցություններն այս հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում