Միջազգային

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Պեկինում համատեղ հայտարարություն են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:

Կողմերը նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին մարտի 10-ին Չինաստանի միջորդությամբ ձեռք բերված համաձայնությունը պետք է կյանքի կոչվի:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարկավոր է իրագործել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև 2001 թ.-ին կնքված անվտանգության շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկրների միջև 1998 թ.-ին կնքված համաձայնագիրը տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:

Կողմերը նաև պայմանավորվել են անհրաժեշտ քայլերը ձեռնարկել Թեհրանում և Էր Ռիադում իրենց դեսպանատները, ինչպես նաև Մաշհադում և Ջեդդայում հյուպատոսությունները վերաբացելու ուղղությամբ, վերականգնել ուղիղ թռիչքները, տարբեր ոլորտի պատվիրակությունների փոխադարձ այցեր կազմակերպել և պարզեցնել վիզայի ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը նաև ընդգծել են միմյանց ինքնիշխանությունը հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը:

Իրանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան դիվանագետները նաև շնորհակալություն են հայտնել Չինաստանին՝ բանակցությունները հյուրընկալելու և Շվեյցարիային՝ վերջին 7 տարիներին Իրանի և Սաուդյան Արաբիայի շահերը ներկայացնելու համար:

Կողմերի միջև հարաբերությունները սրվել էին 2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ:

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ