Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Սաննա Մարինն այսօր հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես ընդունում եմ ձեր հրաժարականի դիմումը և հուսով եմ, որ կառավարությունը կշարունակի կատարել պարտավորություններն այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի նշանակվել», - Նիինիստյոյի խոսքը մեջբերել է Yle լրատվամիջոցը։ Նշվում է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Մարինին դժվար տարիներին համագործակցության համար։

Ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցության նախագահ Պետերի Օրպոն, որը հաղթանակ Է տարել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հաջորդ շաբաթ կսկսի նոր կառավարություն կազմելու շուրջ նախնական բանակցությունները։

Չորեքշաբթի օրը Մարինը հայտնել էր, որ ընտրություններում պարտվելուց հետո կթողնի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահի պաշտոնը և կշարունակի իր քաղաքական գործունեությունը որպես խորհրդարանի պատգամավոր։ Կիրակի օրը կայացած ընտրություններում նրա կուսակցությունը քվեների քանակով զիջել է ընդդիմադիր Ազգային պահպանողական կուսակցությանը և «Իսկական ֆիններ» կուսակցությանը:

Հայերեն Русский

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը