Քենեդի Կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտ է ներկայացրել պետության ղեկավարի 2024 թ.-ի ընտրություններում իր թեկնածության առաջադրման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում Է CNN-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ 69-ամյա Քենեդի Կրտսերը մտադիր է իր թեկնածության առաջադրման հավակնել ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունից։ Քաղաքական գործիչը սենատոր, գլխավոր դատախազ և 1968 թ.-ին սպանված նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիի որդին է և ԱՄՆ նախկին նախագահ, 1963 թ.-ին սպանված Ջոն Քենեդիի (1917-1963) եղբորորդին։

Ինչպես նշում է CNN-ը, Քենեդի Կրտսերը հետևողականորեն հանդես Է գալիս պատվաստումների դեմ։ Նա նաև բնապահպան ակտիվիստ է։ Քենեդի Կրտսերը դարձել Է Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ թեկնածուն, որը հաստատել Է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։

Այս տարվա մարտին իր թեկնածության առաջադրման մասին Է հայտնել գրող Մարիան Ուիլյամսոնը, որը 2020 թ.-ի ընտրություններում ձգտում էր առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական ​​կուսակցությունից: Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենը հայտնել է, որ վերընտրվելու հույս ունի։ Դրա հետ մեկտեղ նա առայժմ չի հայտարարել նոր ընտրարշավ սկսելու մասին:-

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ