Միջազգային

Պեկինում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

2 րոպեի ընթերցում

Պեկինում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում սկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի բանակցությունները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ նախարարները կքննարկեն «երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքների վերսկսման գործնական քայլերը», ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված առանձին հարցեր։ Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպում կունենա նաև իր չինացի գործընկերոջ հետ: Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և դեսպանատների աշխատանքները վերսկսել երկամսյա ժամկետում։

Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ էին վարել, որոնց արդյունքում պատրաստվել էր եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թ. մարտին՝ Եմենի տարածքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ ռազմական գործողության մեկնարկով։

Կողմերի միջև հարաբերությունները սրվել էին 2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժի պատճառով: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում