Այս տարվա առաջին եռամսյակում Սևան համայնքի ղեկավարի կողմից տրվել է 98 թույլտվություն

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր լիազորությունների շրջանակներում 2023 թվականի առաջին եռամսյակում շինարարության և առեւտրի ոլորտում տվել է 98 թույլտվություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքաշինության բնագավառում համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է 14 շինարարության, 1 քանդման, 22 ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման, 5 ավարտական ակտի թույլտվություն։

Առևտրի և ծառայությունների բնագավառում համայնքի ղեկավարի կողմից տրվել է ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 25, ծխախոտի արտադրանքի վաճառքի՝ 23, հանրային սննդի կազմակերպման և իրացման՝ 2, հեղուկ վառելիք վաճառքի՝ 4, թանկարժեք մետաղների վաճառքի՝ 1, տեխնիկական հեղուկների վաճառքի՝ 1 թույլտվություն։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 04/02/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25