Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովը մեկ ձայնի առավելությամբ հավանություն է տվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Թուլսի Գաբարդի թեկնածությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը:

Գաբարդին պաշտպանել է ինը սենատոր, ութը դեմ է քվեարկել։

Ինչպես նշում է Axios-ը, Գաբարդն իր թեկնածությունը հաստատելու շուրջ լսումների ժամանակ բախվել է «դաժան հարցերի», այդ թվում՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների և Սիրիա ուղևորության վերաբերյալ: Նա կարողացել է աջակցություն ապահովել միայն այն բանից հետո, երբ հրաժարվել է հասնել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներմանը և խոստացել է հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել արտասահմանյան իր ուղևորությունների մասին:

Այժմ Գաբարդի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատի ամբողջական կազմը։

2019 թվականին Գաբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ հաստատելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և մշտական ​​հիշատակումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում