Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»

1 րոպեի ընթերցում

AP
AP

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը կարող է համարվել տարածաշրջանում «քաոս և լարվածություն ստեղծելու» բաղադրատոմս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այս ծրագրերն իրականանան։ Անհրաժեշտ է դադարեցնել մեր ժողովրդի դեմ օկուպացիան և ագրեսիան, ոչ թե վտարել նրանց իրենց հողից», - ասել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան շարժման Telegram ալիքում։

Զուհրին նաև այս թեմայի շուրջ խոսել է Reuters-ի հետ։

«Գազայի հատվածը վերահսկելու ցանկության մասին Թրամփի խոսքերը ծիծաղելի են և անհեթեթ, և նման ցանկացած գաղափար կարող է բոցավառել տարածաշրջանը», - ասել է նա։

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նենթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում