Թուրքիա

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ ժամանել են Թուրքիա։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, Հաքան Ֆիդանն այս մասին հայտարարել է իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդուլաթիի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Գազայում հրադադարի գործընթացին, ամեն ինչ արել ենք կողմերի միջև զինադադարի համաձայնագիրը կյանքի կոչելու համար, 15 պաղեստինցի բանտարկյալներ են ժամանել Թուրքիա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում