Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կառուցողական շփումների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կառուցողական շփումների մասին

Միացյալ Նահանգները շփվում է թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք խոսում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ։ Մենք աշխատում ենք այդ թեմայի շուրջ: Կառուցողականություն ենք տեսնում», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ «քրտնաջան աշխատելու է խնդիրը լուծելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում