Միջազգային

Սախալինում մոտ 100 ձկնորսների են փրկել պոկված սառցաբեկորի վրայից

2 րոպեի ընթերցում

Սախալինում մոտ 100 ձկնորսների են փրկել պոկված սառցաբեկորի վրայից

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները մոտ 100 սիրողական ձկնորսների են իջեցրել պոկված սառցաբեկորի վրայից, որը հոսանքը բաց ծով էր քշել-տարել Սախալինի հարավային ափերի մոտ: Այս տեղեկատվությունը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սախալինի մարզի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ժամը 17:20-ին (Երևանի ժամանակով 10:20-ին) Ռուսաստանի ԱԻՆ Սախալինի մարզի Գլխավոր վարչության որոնողափրկարարական ջոկատի փրկարարները սառցաբեկորից իջեցրել են 42 ձկնորսների, 50 ձկնորսների Էլ դուրս են բերել սառցային դաշտից», - հայտնել են վարչությունում։ Փրկարարական գործողությանը մասնակցել է «Խիվուս» օդաբարձով նավը։ Փրկարարները զննել են սառցային դաշտը: Այսօր ավելի վաղ նույն վայրում երկու սիրողական ձկնորսներ են ընկել ջուրը՝ սառույցի տակ, և մահացել։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Նրանք զոհվածների մարմինները տարել են ափ։ Այժմ Սախալինի հարավում տաք և արևոտ եղանակ է, տեղումներ և քամի չկան։ Օդի ջերմաստիճանը կղզու հարավում երեկոյան ժամերին +5-ից մինչև +9 աստիճան է։ Փրկարարները բազմիցս զգուշացրել են սախալինցիներին, որ սառցի վրա դուրս գալը չափազանց վտանգավոր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում