Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 հոդվածներով. նրան կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը կանգնել է դատարանի առաջ` քրեական գործի շրջանակներում․ Դոնալդ Թրամփին մեղադրանք են առաջադրել 34 հոդվածներով: Սպիտակ տան նախկին ղեկավարը բոլոր հոդվածներով իրեն անմեղ է համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Դատախազներն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել են 76-ամյա Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքը: Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը:

Reuters-ը շեշտում է, որ Նյու Յորքում բիզնես հաշվետվությունները կեղծելը զանցանք է, որը պատժվում է ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ, սակայն եթե դա արվում է այլ հանցագործությունը թաքցնելու, օրինակ, այս դեպքում՝ ընտրական օրենսդրությունը խախտելու նպատակով, ապա դա համարվում է հանցանք և ենթադրում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ին ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար:

Fox News պարբերականն իր հերթին նշում է, որ Թրամփին առաջադրված մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը կարող է կազմել 136 տարի:

Թրամփը 2024 թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն է: Նա այս մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում:

«Նրանք չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում, հետևաբար, փորձում են մեզ հաղթել օրենքի միջոցով», - նշել է Թրամփը:

Դատական նիստից մեկ ժամ անց Թրամփը դուրս է եկել դատարանի դահլիճից և վերադարձել Ֆլորիդա, որտեղ «Մար ա Լագո» կալվածքի մոտ հավաքված են եղել նրա բազմաթիվ աջակիցներ: Թրամփը ելույթ է ունեցել նրանց առաջ՝ իր դեմ հարուցված քրեական գործն անվանելով միջամտություն ընտրություններին:

Հայերեն English Français Русский

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres