Միջազգային

Ֆրանսիայի բանակում մտադիր են պահեստազորայինների տարիքը հասցնել 70-ի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բանակում մտադիր են պահեստազորայինների տարիքը հասցնել 70-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական բանակում պահեստազորայինների տարիքը պլանավորվում է բարձրացնել մինչև 70, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 72: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք կբարձրացնենք տարիքային սահմանափակումը: Պահեստազորային կարող են լինել մինչև 70 տարեկան հասակը, առանձին մասնագետների դեպքում՝ մինչև 72 տարեկանը», - ասել է Լեկոռնյուն RTL ռադիոկայանի եթերում։

Նա նշել Է, որ ավելի վաղ բազմաթիվ «բարձրակարգ մասնագետներ», որոնք ցանկանում էին շարունակել իրենց ծառայությունը, տարիքային սահմանափակումների պատճառով չեն կարողացել դա անել։

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ մինչ այժմ Ֆրանսիայում պահեստազորայինների առավելագույն տարիքը եղել Է 65-ը։ Այսօր ավելի վաղ Լեկոռնյուն ներկայացրել է 2024-2030 թթ. ռազմական պլանավորման օրինագիծը:

Մասնավորապես, այն ենթադրում է պաշտպանական ծախսերի տարեկան աճ 3-4 մլրդ եվրոյով։

Այսպիսով, օրինագծի համաձայն՝ 2030 թ.-ին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն պետք է կազմի 69 միլիարդ եվրո։ Այս տարի այն գնահատվում է 43,9 մլրդ եվրո։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում