Միջազգային

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը կդառնա ապրիլի 4-ին

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը կդառնա ապրիլի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը կդառնա երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման նախօրյակին:

«Մենք Բրյուսելի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը: Դա լավ օր կլինի Ֆինլանդիայի անվտանգության, սկանդինավյան անվտանգության և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի անվտանգության համար», - Ստոլտենբերգի խոսքն է մեջբերում The Independent պարբերականը: Այս տեղեկությունը հաստատել են նաև Ֆինլանդիայի նախագահի գրասենյակում։

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի՝ Ֆինլանդիայի անդամակցության շնորհիվ Շվեդիան նույնպես ավելի անվտանգ կդառնա: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացրել Էին անցյալ տարվա մայիսին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Սակայն նրանց չի հաջողվել միասին անդամակցել դաշինքին, քանի որ Թուրքիան և Հունգարիան ցանկանում էին առանձին-առանձին քննարկել հայտերը։

Անցյալ շաբաթ և՛ Բուդապեշտը, և՛ Անկարան հավանություն տվեցին Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին: Շվեդիայի անդամակցության գործընթացն առայժմ ձգձգվում է, քանի որ լարվել են հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրա պատճառներից մեկը Ստոկհոլմում Ղուրանի հրապարակային այրումն է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում