Մակրոնն ապրիլի 5-7-ը կայցելի Պեկին. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 5-7-ը պետական ​​այցով կլինի Չինաստանում: Այս տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինգը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 5-7-ը պետական ​​այցով կժամանի Չինաստան», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես մարտի 31-ին հաղորդել էր Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին, Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը և Պեկինին զգուշացում անել՝ կապված Ռուսաստանին ռազմական աջակցություն ցույց տալու հետ:

Գործակալությունը նաև հայտնել էր, որ Մակրոնը կձգտի սկիզբ դնել հարաբերությունների վերականգնման գործընթացին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով անձնական շփումների բացակայության երկարատև շրջանից հետո։ Մակրոնը և Սի Ծինփինը վերջին անգամ հանդիպել են Ինդոնեզիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, իսկ Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Պեկին կայացել է 2018 թվականի հունվարին:

Հայերեն Русский

Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Հայաստանում կեղծվող ընտրությունների էջը փակված է․ Միրզոյան

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Մարտունիի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

Միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարների մամուլի ասուլիսը

Հայաստանի և Թուրքիայի գործարարների՝ Կարսում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել․ Միրզոյան

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Սևան քաղաքի երեք փողոց հիմնանորոգվում է