Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան

4 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև։ Կարեն Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ Մկրտչյանի, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։ Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ գրառում արեց նաև Ալեն Սիմոնյանը։

«Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր:))

Նախ միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են: Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամավորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատակից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան: Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախչում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,- գրել էր ԱԺ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում